ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել

ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին տիկնոջ հետ Շուշի է այցելել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։

Շուշիում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նշանակած հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի հետ, գրում է Haqqin.az-ը։

Նշվում է, որ դեսպանը ցանկացել է ավելին իմանալ «քաղաքի վերականգնման ջանքերի և տեղահանվածների վերադարձի մասին», քննարկել է «կանաչ էներգետիկան և ԱՄՆ աջակցությունը տեղահանվածներին և ականազերծման նախաձեռնություններին»։

Սա ԱՄՆ դեսպանի առաջին այցն է օկուպացված Շուշի։ Մի քանի օր առաջ դեսպանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու չի այցելում Շուշի, մինչդեռ լինում է տարբեր շրջաններում, ասել է, որ դեռևս պատրաստ չէ դրան։

«Այստեղ քաղաքական պատճառներ չկան; Ես կայցելեմ, երբ պատրաստ լինեմ։ Դեռևս պատրաստ չեմ»,––ասել էր նա մայիսի 3–ին։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել էր նաև, որ Ադրբեջանը 2023–ի նոյեմբերից սաստկացրել է անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության ճնշումները, ինչը շատ մտահոգիչ է և «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---