Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ 7 մայիսի 2024 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ–ը ցանկացել է տեղակայվել Հայաստանում ոչ թե որպես դաշնակից, այլ որպես խաղաղապահ։ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը։ «ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ իրենք ուզում էին Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, ինչպես նախատեսված է, այլ որպես խաղաղապահ, իսկ խաղաղապահի համար ի՞նչ է հարկավոր․ պատերազմ է հարկավոր։ Իսկ այս իրադրության մեջ ե՞րբ է հնարավոր պատերազմ․ այն ժամանակ, երբ մենք հրաժարվենք սահմանազատումից»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ հենց այդտեղ է փակվում տրամաբանական շղթան։ Վերջին շրջանում Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին և փաստացի սառեցրել է անդամակցությունը, քանի որ ՀԱՊԿ–ը չի կատարել իր պարտավորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |