Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր

Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր

PanARMENIAN.Net - Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի թողարկումը։

UnionPay International-ի քարտերով այժմ վճարումներ են կատարվում աշխարհի 183 երկրում, որոնցից մոտ 100-ում նաև թողարկվում են UnionPay-ի քարտերը: Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանը ևս համալրել է այդ երկրների ցանկը:

Ակբա բանկը UnionPay International-ի քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։

UnionPay Gold և UnionPay Business քարտերի նախավաճառքը մեկնարկում է մայիսի 7-ից, իսկ մինչև հունիսի 7-ը պատվիրելու դեպքում քարտերի տարեկան սպասարկումը մեկ տարի անվճար կլինի։

UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի առավելություններն են.

- Վճարումների և կանխիկացումների կատարում ամբողջ աշխարհում,

- Վարկային գծի հնարավորություն,

- Այլ վճարային համակարգի քարտին՝ որպես լրացուցիչ քարտ կցելու հնարավորություն,

- Քարտի պատվիրման հնարավորություն՝ acba digital հավելվածի միջոցով,

- ՀՀ ամբողջ տարածքում քարտի ստացում՝ անվճար առաքման միջոցով։

UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է: Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը: Այս պահին աշխարհում կա UnionPay-ի ավելի քան 230 միլիոն քարտապան։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---