ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին 8 մայիսի 2024 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի Ադրբեջան այցի արդյունքում կարևոր համաձայնագրեր են ստորագրվել ռազմական գործակցության մասին, որոնք ներառում են այդ թվում նաև ռազմատեխնիկական և ռազմակրթական գործակցությունը, գրում է Turan.az-ը։ Պարբերականը գրում է, որ 44–օրյա պատերազմի ժամանակ սլովակյան լիցենզիայով Բրատիսլավայից Իսրայել տեղափոխված և Ադրբեջանի կողմից գնված զենքը կենսական նշանակություն է ունեցել։ «Պատմականորեն այնպես է ստացվել, որ չեխական Strnad ընկերության արտադրության արդիականացված Dana հաուբիցներն ու RM-70 Vampire նռնականետերը վճռորոշ նշանակություն են ունեցել Ադրբեջանի արսենալի համար։ Այդ զենքը, որը սլովակյան լիցենզիայով Բրատիսլավայից Իսրայել է տեղափոխվել և հետագայում ձեռք է բերվել Ադրբեջանի կողմից, կենսական նշանակություն է ունեցել երկրորդ Ղարաբաղյան պատերազմում։ Հաշվի առնելով ԵՄ էմբարգոն, որով արգելվում էր զենք առաքել հակամարտության գոտի, ուղիղ ռազմական մատակարարումները նախկինում անհնար էին։ Սակայն հակամարտության ավարտից հետո այժմ ուղիղ ռազմական փոխգործակցությունը Բրատիսլավայի և Ադրբեջանի միջև հնարավոր է և ճանապարհ է բացում գործակցության ամրապնդման համար»,-ասվում է հրապարակման մեջ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |