Գյումրիից երթով շարժվել են դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին 8 մայիսի 2024 - 12:38 AMT PanARMENIAN.Net - «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները երթ են սկսել Գյումրիից դեպի Աբովյան` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։ Երթը մեկնարկել է Յոթ Վերք եկեղեցու դիմացից, հայտնում է Panorama.am-ը։ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը կժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի հրապարակից ուղղություն կվերցնի դեպի Աբովյան։ «Միանում ենք ճշմարտության երթին։ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը նույն տրամաբանությամբ է ձևավորվել, երթով միանալու ենք Բագրատ սրբազանի գլխավորած ընդդեմ կեղծիքի, ընդդեմ ստի քայլերթին։ Անընդհատ պետք է մեր հայրենիքի կտրոները զոհաբերենք մեր թշնամիների՞ն։ Սա՞ է մեր տրամաբանությունը։ Այդ կեղծ սահմանազատման գործընթացն իրականացվում է մեր ինքիշխանության, մեր սուվերենության հաշվին»,- Գյումրիում քայլերթից առաջ ասել է մասնակիցներից մեկը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով սկսել են շարժվել Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստան ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները: Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |