Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ

Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով մայիսի 8–ին Մոսկվայում կայանալիք ՌԴ և ՀՀ ղեկավարների հանդիպմանը, ասել է, որ առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնք տեղի կունենան Մոսկվայում, սպասված և անհրաժեշտ են երկու կողմերի համար»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում կուտակվել են խնդրահարույց հարցեր, որոնք, ակնկալում է, որ անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև: Խոսելով ՀԱՊԿ–ի հետ կապված խնդիրների մասին՝ Ուշակովն ասել է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, թեև դեռևս դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։

Photo. Reuters
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---