Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար 8 մայիսի 2024 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ԵԱՏՄ–ում ՀՀ անդամակցության դադարեցման ռիսկերի մասին հարցին, հայտարարել է, որ Երկրների ինտեգրումը ԵԱՏՄ–ին առաջանցիկ զարգացում է ապահովում անդամ երկրների համար, և այն շարունակելը բխում է անդամների շահերից, գրում է ՌԻԱ Նովոստին։; «Կարող եմ ասել միայն, որ ընդհանուր առմամբ ինտեգրման գործընթացը բավականին հաջող է, ապահովում է անդամ երկրների առաջանցիկ զարգացումը։ Եվ անդամ երկրները դա գիտեն։ Եվ հաստատապես երկրների ՀՆԱ աճի տեմպերում այդ ինտեգրման գործընթացի մասը շատ և շատ նկատելի է»,–ասել է նա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7–ի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Եվրասիական տնտեսական միությանը կքննադատեն, եթե նման առիթ լինի, իսկ առիթի բացակայության դեպքում չեն պատրաստվում քննադատել, քանի որ այդ կառույցի գործունեությունը քննադատելը իրենց համար նպատակ չէ։ «ԵԱՏՄ-ին քննադատելը նպատա՞կ է։ Քննադատելու առիթ կունենանք, պատճառ կունենանք, կքննադատենք, չենք ունենա՝ չենք քննադատի։ Եվ մյուս դեպքերում էլ է այդ սկզբունքը գործում»,- ասել է նա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |