Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը

Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը

PanARMENIAN.Net - Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան քննադատել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Լեռնային Ղարաբաղ։ Նա այդ մասին գրել է X-ի միկրոբլոգում։

Նա նշել է, որ այդ այցը վկայում է Լուկաշենկոյի կեղծավորության և ռուսական ռազմական դաշինքների թուլության մասին։

«Ճակատագրի հեգնանքով, Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից Հայաստանի դիրքերը և Ադրբեջանին օգնելու համար մեկնում Ղարաբաղ: Սա ցույց է տալիս ռուսական «ռազմական դաշինքների» թուլությունը և Լուկաշենկոյի կեղծավորությունը։ Հանցավոր ռեժիմն ամեն գնով հոգ է տանում միայն իր գոյատևման մասին»,- ասվում է գրառման մեջ։

Պետական այցով Ադրբեջանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ։ Նրանք ինքնաթիռով մեկնել են Ֆիզուլի, այնուհետև այցելել են Շուշի։ Նա բելառուսական արտադրության 2 տրակտոր է նվիրել քաղաքին հայտարարել է, որ Բելառուսը 420 ընտանիքի համար նախատեսված ավան կկառուցի Աղդամի շրջանում։

Ամբողջ այցի ընթացքում Լուկաշենկոն հաճոյախոսություններ է շռյալել Ալիևի հասցեին՝ անվանելով նրան «Հարավային Կովկասի առաջնորդ» և մարդ, որը «կարող է վերահսկել տարածաշրջանը»։ Նա նաև ասել է, որ դեռևս 2020–ից առաջ իրենք Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---