Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը26 ապրիլի 2024 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Օրերս Վենետիկում մեկնարկել է ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT հայկական կոնյակը հանդես է եկել որպես Հայաստանը ներկայացնող տաղավարի բացման արարողության աջակից։ Հայաստանը Վենետիկի` արվեստի 60-րդ հոբելյանական բիենալեում ներկայանում է փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով: Տաղավարում ամփոփված են ինչպես համամարդկային, այնպես էլ հայկական միջնադարյան մշակութային ժառանգությունից վերցված հոգևոր արժեքներ պատկերող դրվագներ՝ ժամանակակից մեկնաբանությամբ։ «Արձագանք» նախագիծը կազմված է երկու հիմնական ինստալյացիաներից՝ «Արձագանք» և «Յոթ մահացու մեղքեր»:
Տաղավարի կոմիսարն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Տաղավարի համակազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ)։ Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար մեծ պատիվ է, որ 2024 թվականի Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համադրումն ու կազմակերպումը մեզ է վստահվել։ Ցուցադրությունը, որ կառուցված է երկու հիմնական առանցքների շուրջ, անսպասելի ամփոփում ունի, որը ընդհանուր տաղավարը տեղափոխում է հայկական մշակութային ժառանգությունից և հայկական ինքնության սահմաններից անդին։ Մագազինո դել Սալե 3 տարածքում Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայի հետ համագործակցությամբ նման տաղավարի կազմակերպումն աննախադեպ է Հայաստանի համար։ Այս առիթով նաև ուրախ ենք, որ տաղավարի հանդիսավոր բացման արարողությունն աջակցություն ստացավ ARARAT հայկական կոնյակի կողմից», - ասել է Ազգային տաղավարի համադրող, ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։
«Այս նախագիծը յոթ տարիների էմոցիաների, յոթ տարիների մտորումների և յոթ տարիների աշխատանքի արդյունք է։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին «Արձագանք» նախագծի կայացմանը Վենետիկի բիեանելի շրջանակում», - նշել է Նինա Խեմչյանը։ «Իր հիմնադրումից ի վեր Վենետիկյան բիենալեն հանդիսացել է ոչ միայն նկարիչների, արվեստի տարբեր բնագավառների, գաղափարների, այլև ժամանակների խաչմերուկ։ Այստեղ ներկայացվածը միշտ բազմիմաստ է, նորարար, երբեմն ըմբոստ և իրարամերժ, բայց միշտ ժամանակից այն կողմ, ինչն էլ բերում է անվերջ մտորումների և թողնում երկարատև հետհամ։ Նինա Խեմչյանի լայնակտավ աշխատանքը մի ճամփորդություն է, աղոթք և մարդկայինը բացահայտող երկխոսության հրավեր։ Անչափ ուրախ ենք, որ լեգենդար հայկական կոնյակը համագործակցեց մշակութային այս բացառիկ նախագծի հետ` ներկայացնելով աշխարհին հավերժականն ու նորարարականը, համամարդկայիննը ու հայկականը»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
Հայկական տաղավարի բացումն ուղեկցվել է ARARAT հայկական կոնյակով, որի շուրջ արվեստասեր հյուրերն ու մասնակիցները միմյանց հետ քննարկել և մտքեր են փոխանակել ցուցադրության վերաբերյալ, ինչպես նաև կիսվել ստացված տպավորություններով։ Photo. Asatur Yesayants Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |