Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով

Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով։

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է կրիպտոարժույթների ձեռքբերումը, վաճառքը, սեփականության ամրագրումը բացառապես իրականացնել անկախնիկ եղանակով` անկախ դրա չափից։

«ՀՀ ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի։ Հիմնական գաղափարախոսությունը համահունչ կլինի Եվրամիության վարած քաղաքականությանը, քանի որ ԵՄ–ն երկար քննարկումներից հետո անցյալ տարի նախաձեռնել է կրիպտոակտիվների դաշտը կարգավորելու նախագիծ»,– հայտարարել է Գալստյանը, գրում է Sputnik Արմենիան։

ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ արդեն մի քանի հանդիպումներ են ունեցել մասնավոր հատվածի, մասնավորապես այդ ոլորտում բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների հետ:

Այժմ, ըստ նրա, ԿԲ–ն պետք է ծանոթանա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության վերաբերյալ ներկայացված կարծիքներին:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---