Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը

Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևըողջունել է իր երկրում բանակցելու Բաքվի և Երևանի համաձայնությունը։ Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ։

Նա նաև կարծիք է հայտնել, որ առաջիկա հանդիպումն Ալմաթիում կնպաստի «հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում», հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ողջունում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը համաձայնություն են տվել ղազախական կողմի՝ խաղաղության պայմանագրի մշակման շուրջ ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու առաջարկին։ Խորհրդանշական է, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում, որտեղ 1991-ի դեկտեմբերին ստորագրվել է Ալմաթիի պատմական հռչակագիրը, որով ամրագրվել են ԱՊՀ երկրների անկախ զարգացման և միջպետական սահմանների հստակեցման հիմքերը», - ասել է Տոկաևը։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---