Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞

Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկեությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ բանակցությունների ամբողջ ընթացքում, հրապարակային և ոչ հրապարակային, Հայաստանը բարձրացրել է իր 31 գյուղի կենսական նշանակության տարածքների հարցը, նաև Արծվաշենի հարցը, որը լինելու է սահմանազատման գործընթացում։

Նա այդպես է պատասխանել հարցին, թե Տավուշի 4 գյուղից հետո արդյոք երաշխավորված է լեգիտիմությամբ, որ Ադրբեջանը կվերադարձնի Հայաստանին Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի, Ներքին Հանդի ուղղություններում այն տարածքները, որոնք լեգիտիմորեն Հայաստանինն են։

Անդրադառնալով հարցադրմանը, որ եկեղեցին, ընդդիմությունն ասում են՝ մեր տարածքն այնտեղ է, որտեղ կանգնած է մեր զինվորը՝ Փաշինյանը հակադարձել է՝ այսինքն՝ Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մեր տարածքը չէ”։

«Այսինքն՝ Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ: Այդ դեպքում ինչո՞ւ ենք 31 գյուղի մասին ասում, այնտեղ որ կանգնած չէ, մեր հողը չէ՞: Արծվաշենը մեր հողը չէ՞, այսինքն՝ իրենք հրաժարվել են: Դիմումներ են գրում, որ կառավարությանը քրեական պատասխանատվության ենթարկեն՝ Հայաստանի ինքնիշխան տարածք զիջելու համար, այն դեպքում, որ իրենք հիմա Արծվաշենը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը զիջում են և այն մյուս 31 գյուղերի տարածքները զիջում են, իրենց քրեական պատասխանատվության ո՞վ է ենթարկելու»,–ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ երբ մենք Ալմաթիի հռչակագիրը ֆիքսում ենք որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք՝ առաջին հերթին ֆիքսում ենք մեր լեգիտիմ իրավունքը և լեգիտիմ պայմանավորվածությունը՝ սահմանազատում իրականացնել այս տարածքում։

«Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել խոսույթի վրա, ակնհայտ է, որ սա ուղղակի խոսակցություն չէ: Այստեղ ամեն բառն ունի իր նշանակությունը, մենք ասում ենք և դա արձանագրվել է, և ըստ էության Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ նշանակում է՝ մենք ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ենք ստեղծում, այլ վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմաններն Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Ինչո՞ւ Ալմաթիի հռչակագրի հիման վրա, որովհետև Ալմաթիի հռչակագիրը մեր խոսակցության համատեքստում ունի երկու նշանակություն, որ Խորհրդային Միության 12 հանրապետությունները՝ ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, պայմանավորվել են երկու բանի մասին, մեր խոսակցության համատեքստում, առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և Խորհրդային Հանրապետությունները դառնում են ինքնիշխան պետություններ՝ ճանաչելով Խորհրդային Միության շրջանակներում գոյություն ունեցող սահմանները որպես պետական սահման և արձանագրելով դրանց անխախտելիությունը»,- ասել է վարչապետը։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---