Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի

Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի

PanARMENIAN.Net - ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն Իջևանի ոստիկանության մոտ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի «կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի»։

«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և տեռորի։ Դրա պատասխանը պետք է տան իրենք, անպատասխանատու և անպատասխան որևէ հարց մեզ համար չի մնալու»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց։

Քաղաքացի Արշակ Զաքարյանին, որն իր մեքենայով արքեպիսկոպոս Գալստանյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին Աճարկուտ գյուղով ուզում էր տեղափոխել Կիրանց, տեղափոխում են ոստիկանության բաժին, հայտնում է Panorama.am-ը։

«Մենքենան կանգնեցրեցին, պահանջեցին փաստաթղթեր ցույց տալ։ Ասացին՝ ուղևորներն էլ ցույց տան։ Ասացինք՝ մի գյուղից մյուս տեղափոխվելու համար կարիք չկա անձնագիր ունենան ուղևորները։ Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»,- պատմել է Զաքարյանը։

Նա հայտնել է, որ Բագրատ Սրբազանն ու պատգամավոր Արթուր Սարգսյանը ոտքով ճանապարհ են ընկել Կիրանց։

Սակայն արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային Աճարկուտ-Կիրանց ճանապարհով։

«Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք գյուղ… Չէի սպասում անկեղծորեն, որ այսքան կարևորություն ունենք, որ այսքան տղաների գործից կտրել ու բերել են այստեղ»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Մայիսի 2–ի վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 30 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ են արձակվել։ Նրանք պատմում են, որ իրենց բերման են ենթարկել քաշելով, խփելով, սակայն ՆԳՆ–ն հերքել է նրանց ծեծի ենթարկելու տարածվող լուրը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---