Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում, անդրադառնալով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին և ստեղծված վիճակին, հայտարարել է, որ անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ։

«Խոսում ենք խաղաղության մասին։ Բոլորն են ձգտում խաղաղության, բայց դրանք լոկ խոսքեր չպետք է լինեն։ Պետք է անհապաղ բեկում մտցնել սահամանազատում-սահմանագծում գործընթացի մեջ, կամ սահմանագծման ու սահմանազատման փոխարեն միակողմանի զիջումների մեջ, կասեցնել, դանդաղեցնել և իրական սահմանագծում ու սահմանազատում իրականացնել»,–ասել է նա։

Նա նաև հավելել է, որ պետք է ներկայացնել միջազգային հանրությանն ու Ադրբեջանին, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով ու հերթականությամբ։

Սահմանազատման արդյունքը չի կարող հանդիսանալ հետագա ապակայունացման, լարվածության աղբյուր։ Դրա հատվածական իրականացումը միակողմանի զիջումները, սահամանմերձ բնակչության իրավունքների ոտնահարումը, այն ամենն, ինչ այսօր իրականացվում է, հետագայում դրա վտանգները տեսնելու ենք»,- ասել է պատգամավորը։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---