ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար 3 մայիսի 2024 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել մի քանի երրորդ երկրների, այդ թվում թուրքական և ադրբեջանական որոշ ընկերությունների դեմ, որոնք սատարում են ՌԴ–ին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, գրում է Turan.az-ը։ Մասնավորապես, Ադրբեջանում պատժամիջոցների կենթարկվի այսպես կոչված «Ալիևի գնումների ցանցը»։ «Եվգենի Ալիևը գնումների գծով գործակալ է, որը մի շարք ընկերություններ է վերահսկում, որոնք սերտ կապեր ունեն ՌԴ զինվորականների հետ։ Դրանք են՝ Lahic Energy Mahdud Masuliyyatli Camiyyati («Lahic Energy»), GMM FZE и GMM Management. DMCC (GMM Management)»,–ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ալիևն աշխատում է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |