Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով 3 մայիսի 2024 - 19:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀԱՊԿ–ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հարցին, ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ քանի որ կազմակերպությունից դուրս գալու դիմում Երևանը չի ներկայացրել, ապա Հայաստանը մնում է այդ կազմակերպության լիիրավ անդամ իր պարտավորություններով, գրում է ՏԱՍՍ–ը։ «ՀԱՊԿ կանոնադրության 19–րդ հոդվածով ամրագրված է կազմակերպությունից դուրս գալու հնարավորությունը։ Այդ դեպքում պետությունը, ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունների կարգավորումից հետո, պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի՝ դուրս գալուց 6 ամիս առաջ։ Որքան մեզ հայտնի է, չնայած կազմակերպության հասցեին մշտական մեղադրանքներին, անդամակցությանը վերաբերող այլ քայլեր մեր գործընկերների կողմից չեն իրականացվել։ Հետևաբար, ելնում ենք այն իրողությունից, որ Հայաստանը շարունակում է ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ մնալ և պետք է կրի փաստաթղթերով ամրագրված համապատասխան պարտավորությունները, որոնք նախատեսված են 1992թ․ հավաքական անվտանգության մասին պայմանագրով, 2002թ․ կանոնադրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով»,–ասել է Զախարովան։ Նա նաև ասել է, որ ՀԱՊԿ-ն ամեն դեպքում կա ու կլինի արդյունավետ կառույց, որը պատասխանատու է իր անդամ երկրների անվտանգության համար: Վերջին շրջանում Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին և փաստացի սառեցրել է անդամակցությունը, քանի որ ՀԱՊԿ–ը չի կատարել իր պարտավորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում։ Նա մատնանշել է, թե ՀԱՊԿ պատասխանատավության գոտու մասին խոսելուց առաջ, պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը»։ Լավրովը նաև ասել է, որ այն հայտարարությունները, թե հայերը հեռացան Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների անգործության պատճառով, «սխալ են»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |