Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին

Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Նախապես ձեռք բերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան)»,–ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 29–ին հայտարարվել էր, որ կա Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով։ Օրը հստակեցված չէր։ ՆՄան առաջարկ ապրիլի 15-ին արել էր Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարնեը վերջին անգամ հանդիպել են փետրվարի 28-29–ը Բեռլինում։ Հայտարարվել էր, որ կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---