Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը 6 մայիսի 2024 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Պուտինի երդմնակալությանը՝ Սիմոնյանը պատասխանել է. «Ոչ»: Միևնույն ժամանակ նա ասել է, որ ՀՀ–ն, իր կարծիքով, որպես նախագահող պետք է մասնակցի ԵԱՏՄ նիստին, որը կայանալու է մայիսի 8-ին։ 2023–ի հունվարին Փաշինյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: Վերջին շրջանում Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին և փաստացի սառեցրել է անդամակցությունը, քանի որ ՀԱՊԿ–ը չի կատարել իր պարտավորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |