ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ

ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ։ Նա այդ մասին ասել է լրագրողներին «Ռուսաստան–Իսլամական աշխարհ․KazanForum» համաժողովի շրջանակում։

Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Դա ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատանքը»,–ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցման մասին հարցին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում կուտակվել են խնդրահարույց հարցեր, որոնք, ակնկալում է, որ անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև: Խոսելով ՀԱՊԿ–ի հետ կապված խնդիրների մասին՝ Ուշակովն ասել է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, թեև դեռևս դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---