Ուշադրության կենտրոնում
Ապրիլի 5-ից տուգանքները 30%-ով նվազեցնելու համակարգը գործելու է

Ապրիլի 5-ից տուգանքները 30%-ով նվազեցնելու համակարգը գործելու է

12:19 AMT  08:19 GMT
ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից գործելու է տուգանքները նվազեցնելու համակարգը, հայտնում է ՆԳՆ–ն։ Նշվում է, որ եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը կնվազի 30%-ով: Վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի): Օրինակ, եթե կայացվել է 5000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, կկիրառվի բոնուսային նվազեցում 30%-ի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 3500 դրամ։ Կամ արձանագրված խախտման համար եթե կայացվել է 20,000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, ապա կկիրառվի բոնուսային նվազեցում 30%-ի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 14,000 դրամ։ 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30%-ի նվազեցում և պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։
Զախարովա. Ադրբեջանի կողմից Կիևին զենքի մատակարարման լուրը ստուգվում է
Զախարովա. Ադրբեջանի կողմից Կիևին զենքի մատակարարման լուրը ստուգվում է Նա նշել է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է այդ ինֆորմացիան
Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում
Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ
Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել
Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը
2024–ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի փոխվի
2024–ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի փոխվի 2024 թ. պետբյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա
---