Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը». Չընդունվել Հայաստանում ու հասնել Netflix16 սեպտեմբերի 2020 2018-ին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա բացումն անելուց, Սոֆյա ռոբոտին նկարելուց, Netflix-ի հետ պայմանագիր կնքելուց և աշխարհի ամենահայտնի ցուցասրահներում ներկայանալուց առաջ համադրող Աննա Խաչատրյանը սովորել, ապրել ու աշխատել է Երևանում։ Մայր Ամենածինն ու չեղած աշխարհի այլ զավակները. Հայ իլյուստրատորը՝ իր միստիկ կերպարների ու թվային արվեստի մասին12 օգոստոսի 2020 Միֆական ու միստիկ, բազմաշերտ ու դետալային․ երիտասարդ իլյուստրատոր Վիքեթ Հովհաննիսյանի աշխատանքներում աշխարհն այլ է, ինքը՝ այլ աշխարհում։ «Օտրի տրիո». Անսամբլի եզակի կազմի, երաժշտության շուրջ միֆերի և փողի մասին31 հուլիսի 2020 Ալտ, ջութակ, ֆլեյտա․ նման գործիքների համադրությամբ աշխարհում գործող եզակի անսամբլը՝ հայկական «Օտրի Տրիոն», արդեն 4 տարեկան է։ Ասում են՝ երաժիշտների մոտ սիրո արտահայտչամիջոցներից նրբագույնն իրար հետ նվագելու առաջարկն է։ Աղջիկները տարիներ շարունակ միասին նվագել են Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբում։ Մի օր նրանցից մեկի առաջարկով նվագել են միասին, և այնքան են հավանել, որ տրիո են դարձել: Ռուբեն Բաբայանը՝ աշխատասիրության իր «պատվաստանյութերի» մասին. Ամենամեծ մրցանակը կայֆն է29 մայիսի 2020 Մարտից սկսված և դեռ անհայտ ժամանակով մեր կողքին տեղավորված կորոնավիրուսի համավարակն ու դրանից բխող սահմանափակումները մի քիչ էլ ջլատում են աշխատելու ցանկությունը․ դառնում ենք կոնտակտավոր՝ ծուլությանը, և աշխատասիրության հետ սոցիալական հեռավորություն պահում։ Ջո Աբերկրոմբի. Հերոսությունն ու չարագործությունը հաճախ ընդամենը տեսանկյան հարց են26 մայիսի 2020 Նախորդ մի քանի տարվա ընթացքում «Գահերի խաղի» շնորհիվ հայտնաբերեցինք պատմական նմանություններով ու քաղաքական ինտրիգներով լի ֆենթեզիի ժանրը և սկսեցինք փնտրել ստեղծագործություններ, որոնք Ջորջ Մարտինի տված էմոցիաներին մոտ զգացմունքներ կպարգևեին։ Արդյունքում բացահայտեցինք բրիտանացի գրող Ջո Աբերկրոմբիին ու հասկացանք, որ համեմատելու շատ քիչ եզրեր կան․ ինքնուրույն, հասուն ու շքեղ գրող, փայլուն ինտրիգներ, սև հումոր ու անկանխատեսելի ֆենթեզի։ Աբերկրոմբին գրել է 3 վեպ «Փշրված ծովի» աշխարհում, իսկ իր հիմնական՝ «Առաջին օրենքի» աշխարհում պատրաստ է առաջին ավարտուն եռագրությունը, 3 առանձին վեպ, երկրորդ եռագրության առաջին հատորն ու բազմաթիվ պատմվածքներ։ PanARMENIAN.Net-ը զրուցել է գրողի հետ նոր գրքի ու ապագա պլանների, հնարավոր էկրանավորման, ոգեշնչման աղբյուրների մասին և ոչ միայն։ ![]() Վահագն Հայրապետյան. Ջազը «մենքի» արվեստն է 7 փետրվարի 2020 Փետրվարի 9-ին հայտնի ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանն իր առաջին մենահամերգը կտա: Երեկոյի ընթացքում, որը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում, կհնչեն նրա ջազային ինքնատիպ մշակմամբ ինչպես հայ և արտասահմանյան կոմպոզիտորների, այնպես էլ տեղում ստեղծվող նոր ստեղծագործություններ: Ֆրանսահայ ռեժիսոր. Արցախի մասին ֆիլմով ուզում եմ ճանաչելի դարձնել «ուրվական երկրի անդեմ և անձայն մարդկանց»20 սեպտեմբերի 2018 15-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրում ստացավ ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը, որը ճանաչվեց լավագույն սփյուռքահայ կինոգործիչ: Ռեժիսորը փառատոնին էր ներկայացրել իր վերջին ֆիլմը՝ «Մենք ենք մեր սարերը» (2017), որը պատմում է Արցախի մասին: Երգչուհին Հավանայից. Հայաստանում Կուբայից հեշտ է, այստեղ գոնե կարելի է բողոքել29 հունվարի 2018 Մեր հայրենակիցները հաճախ են մեկնում երկրից՝ օտարության մեջ աշխատանք փնտրելու և գումար վաստակելու: Ընդունված է համարել, որ մեզ մոտ օտարերկրացիները հազվադեպ են ժամանում աշխատելու նպատակով: Բայց վերջին տարիներին Հայաստանում, կարծես, շատացել են աշխատանքային ներգաղթյալները: Կիթառահար Խորեն Միքայելյան. Բացել ենք երաժշտական դպրոց 5-95 տարեկան երեխաների համար14 նոյեմբերի 2017 Վերջին տարիներին ռոքը Հայաստանում, կարծես, առաջընթաց է ապրում: Սակայն զարգացման ուղին այդքան էլ դյուրին չէ. թե՛ ռոք երաժիշտները, թե՛ նրանց լսարանը ստիպված են մի շարք դժվարություններ հաղթահարել՝ ռեսուրսների սղությունից մինչև աշխարհայացք: Յաննիս Սիմոնիդեսը՝ Հայաստանում. Կյանքում ամենահետաքրքիրը հարցերն են, ոչ թե պատասխանները24 հոկտեմբերի 2017 «Էմմիի» մրցանակակիր, հայտնի հույն դերասան և ռեժիսոր Յաննիս Սիմոնիդեսը վերջերս Երևան էր ժամանել՝ հոկտեմբերի 20-ին և 21-ին «Սոկրատեսն այսօր» մոնոներկայացումը հայ հանդիսատեսին ներկայացնելու համար։ «Սոկրատեսն այսօրը» անտիկ հույն փիլիսոփա Պլատոնի «Սոկրատեսի պաշտպանականը» պիեսի թատերականացումն է, որտեղ Սիմոնիդեսը բոկոտն շրջում է բեմում և դահլիճում, հաղորդակցվում հանդիսատեսի հետ, խոսում սոկրատյան արժեհամակարգի, արդարության, սիրո և մահկանացու լինելու մասին։ | ServiceTitan. Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում «Գիտուժը»` փողի ու պետության մասին. Ինչպես քաղել գիտության պտուղներն ու չծերանալ` ծառը ջրելով Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար. Իդրամը բոլորի համար է Ջիու-ջիցուն ՀՀ-ում զարգացնելու համար ֆինանսներ են պետք. Վին Դիզելի ու Լավել Քրոուֆորդի մարզիչը՝ Երևանում ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |