Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկային կներկայանա նոր ձևաչափով![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնը մայիսի 16-27-ը, արդեն 4-րդ անգամ կմասնակցի Կաննի ամենամյա միջազգային կինոփառատոնի կինոշուկային: Այդ մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Հայ կինոն առավել ընդգրկուն ներկայացնելու նպատակով Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկային կներկայանա նոր ձևաչափով. հայկական կինոընկերությունները` ի դեմս Հայաստանի ազգային կինոկենտրոնի, կունենան առանձին տաղավար, որտեղ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ (ֆիլմերի ցուցադրություններ, ընդունելություն, հանդիպումներ, բանակցություններ և այլն): Հայաստանյան պրոդյուսերները կինոշուկային կներկայացնեն տարբեր փուլերում գտնվող կինոնախագծերի փաթեթներ` ֆիլմեր, «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն և այլն: Կաննի կինոշուկայի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է լինելու Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, պատվիրակության կազմում են` Շուշանիկ Միրզախանյանը (փաստավավերագրական «Հայկ» կինոստուդիայի տնօրեն), Թագուհի Թորոսյանը (մենեջեր, շնորհանդեսների կազմակերպման և անցկացման պատասխանատու), Վանուհի Դունամալյանը (թարգմանիչ, մենեջեր, տաղավարի պատասխանատու) և ուրիշներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |