Լորին Մաազել. Ցավում եմ, որ ավելի շուտ չեմ եղել Հայաստանում![]() ![]() PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ դիրիժոր Լորին Մաազելը, որը Ամստերդամի Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի հետ այսօր ելույթ է ունենալու Երևանոմ, խոստովանեց, որ վաղուց էր ցանկանում գալ Հայաստան: «Անհամբեր սպասում եմ համերգին: Շատ լավ բաներ եմ լսել համերգասրահի մասին և երջանիկ եմ, որ Հայաստանում եմ»,-ասաց նա: Մաազելը ղեկավարում է բազմաթիվ համերգներ, և ասաց, որ դեռ ամեն ինչ առջևում է, և հնարավոր է, որ համագործակցի հայ երաժիշտների հետ: Նա ղեկավարել է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը և Սուսերով պարը: 2013 թվականին նվագախումբը նշելու է իր 125-ամյակը, շքեղ ելույթներ են սպասվում վեց աշխարհամասերում: Նշենք, որ «Դոյչ գրամոֆոն» հանդեսը Կոնցերտգեբաուն ճանաչվել է որպես աշխարհի թիվ մեկ նվագախումբ: Նվագախումբը Երևանում ելույթ է ունենում առաջին անգամ` «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում: Համերգին ներկա կլինի նաև Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը: Համերգը կայանալու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: ![]() ![]() Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |