11  26.11.12 - Խորեն Պալյանի և Լուսինե Զաքարյանի բնակարանը հայտնվել է ջրի մեջ

Լուսինե Զաքարյանի տնից արժեքավոր իրեր են անհետանում, իսկ տուն-թանգարան ստեղծելու հեռանկար, կարծես, չկա

Լուսինե Զաքարյանի տնից արժեքավոր իրեր են անհետանում, իսկ տուն-թանգարան ստեղծելու  հեռանկար, կարծես, չկա

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ PanARMENIAN.Net ն ահազանգ ստացավ, որ հայ մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի և մանկավարժ, հասարակական գործիչ Խորեն Պալյանի բնակարանը հայտնվել է ջրի մեջ: Պատճառը` վերևի հարևանների անփութությունն է:

PanARMENIAN.Net ն այս թեմային արդեն անդրադարձել է:

Սակայն այս անգամ ցանկանում ենք ուշադրությունը կենտրոնացնել մեկ այլ բանի վրա: Բնակարանը չի ծառայում ոչ մի նպատակի: Այն բնակեցված չէ և ոչ էլ վերածվում է տուն-թանգարանի:

Ի պատասխան հարցման,Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ բնակարանը երկու կողմերի ոչ անմիջական ժառանգորդների սեփականությունն է: Ինչ վերաբերում է բնակարանի գործառնական նշանակությունը փոխելուն և այն տուն-թանգարան վերածելուն, ապա դրա համար անհրաժեշտ է սեփականատիրոջ համապատասխան դիմումը, որից հետո հարցը,սահմանված կարգով, կքննարկվի:

Կան բազմաթիվ շահագրգռված անձիք, կամավորներ, ովքեր ցանկանում են մասնակցել այդ գործընթացին: Ծրագրեր կան նաև երգչուհու անունով հիմնադրամ ստեղծելու կապակցությամբ: Գլխավոր խնդիրն, ինչպես հասկանում ենք, իրավական դաշտում է: Ասում են, այժմ բնակարանը վեճի առարկա է դարձել և միայն Աստծուն է հայտնի՝ ինչով և երբ կավարտվի այդ վեճը:

Իսկ այս ընթացքում…տան մանրահատակը խոնավությունից ուռչում և պոկվում է, ցեցն ուտում է գործվածքները: Տնից արդեն անհետացել են արժեքավոր իրեր: Ընտանիքի մտերիմներն ասում են, որ չկան երգչուհու զարդերը, որոշ ձայնագրություններ: Թե ում մոտ են դրանք դժվար է ասել: Փաստ է, որ թանգարանի ստեղծման հեռանկարներ, առայժմ, չկան:

Կողբացի 42-ում Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի երկարամյա բնակության մասին միայն մի բան է հուշում ՝ այս տարի շենքի մուտքին փակցված հուշատախտակը:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---