Երեւանում կքննարկեն պատմական հուշարձանների պահպանության եւ վերականգնման հարցերը 3 մարտի 2009 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-5 Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում Երեւանում կկայանա «ՍՏՀԿ երկրների պատմա-մշակութային հուշարձանների պահպանություն եւ վերականգնում» կլոր սեղանը: Հանդիպման ընթացքում, որին մասնակցելու են ՍՏՀԿ մասնակից երկրների ներկայացուցիչները, կկայանա «Սեւծովյան տարածաշրջանի մշակույթի նորություններ» պարբերականի հիմնադրումը:Անցկացվող կլոր սեղանի շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի «Մշակութային խճանկար» ցուցահանդեսը, որին կցուցադրվեն Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների նկարիչների գործերը: Իսկ Էսթետիկայի ազգային պատկերասրահում կբացվի «Սեւ ծովին` արեւոտ երկինք» խորագրով մանկական աշխատանքների ցուցահանդես: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |