Հայ երգիչները չեն կարողանում ընդհանուր կարծիքի հանգել ելույթների ժամանակ ձայնագրվածք օգտագործելու արգելման հարցում

PanARMENIAN.Net - Ճշմարիտ երաժիշտը պետք է ելույթ ունենա կենդանի կատարմամբ եւ դրանով իսկ չխաբի հանդիսատեսին: Այդ մասին Հայաստանի մշակույթի նախարարության` ելույթների ժամանակ ձայնագրվածք օգտագործելու արգելման վերաբերյալ հրամանին նվիրված այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել են երգչուհի Սյուզան Մարգարյանն ու երաժիշտ Արատավազդ Բայադյանը: Նրանք նաեւ լրագրողներին ծանոթացրեցին կենդանի համերգների անցկացման հետ կապված խնդիրների հետ:



Արտավազդ Բայադյանի խոսքով, նախքան ելույթների ժամանակ ձայնագրվածք օգտագործելու արգելման մասին հրամանագիրը անհրաժեշտ է հոգ տանել որակյալ ձայնի օպերատորների բացակայության խնդրի, հաճախ երգիչների կողմից ձայնագրվածք օգտագործելու պատճառ հանդիսացող համերգային դահլիճների վարձակալության բարձր գների մասին:



Սյուզան Մարգարյանը բեմում կենդանի կատարման բազմամյա փորձ ունի: Չնայած, որ, նրա խոսքով, հաճախ կատարման որակը լավագույնի հույսով է թողնում, երգչուհին այնուամենայնիվ իր գերապատվությունը տալիս է կենդանի կատարմանը:



Հիշեցնենք, րոր փետրվարի 25-ին Հայաստանի Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի պետական համերգների եւ միջոցառումների անցկացման նպատակով դահլիճների վարձակալության (օգտագործման) պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են միայն կենդանի երգեցողության ապահովման վարձակալի (օգտագործողի) պարտավորություն` բացառելով որեւ ձայնագրվածքի գործածումը: Նույն այդ հրամանի համաձայն այլ համերգներ եւ միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճների վարձակալության (օգտագործման) պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են վարձակալի (օգտագործողի) պարտավորությունը` կենդանի երգեցողության կատարման կամ ձայնագրվածքների օգտագործման վերաբերյալ տեղադրել տեսանելի եւ ընթեռնելի տեղեկույթ համերգի կամ միջոցառման մասին հայտարարություններում, գովազդային հոլովակներում, ազդագրերում, բուկլետներում ու տպագիր այլ նյութերում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---