Ապրիլի 24-ին ջազմեն Սերգեյ Մանուկյանը համերգով հանդես կգա Կիեւում25 մարտի 2009 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ջազմեն Սերգեյ Մանուկյանը Արկադի Օվրուցկու ջազ-նվագախմբի հետ համերգով հանդես կգա Կիեւում: Հայտնի ջազմենը, որը տարբերվում է իր յուրահատուկ ձայնային կատարմամբ եւ ստեղնային ու հարվածային երաժշտական գործիքների վրա հիանալի նվագով, առաջիկա համերգին Արկադի Օվրուցկու բիգ-բենդի հետ միասին կկատարի Դյուկ Էլլինգտոնի, Բոբ Մինտցերի եւ Բադդի Ռիչի ստեղծագործությունների գործիքավորումները:1975թ. ավարտելով Գրոզնու երաժշտական ուսումնասարանի հարվածային գործիքների դասընթացները` Սերգեյ Մանուկյանը մի քանի տարի աշխատել է Չեչենո-Ինգուշետիայի եւ Նիժնի Նովգորոդի (Գորկի) էստրադային նվագախմբերում: Երաժիշտը հայտնի դարձավ 1980-ականների սկզբին` խոշոր խորհրդային փառատոններին մասնակցելուց հետո: 90-ականներին երաժիշտը համագործակցել է Ֆրենկ Զապայի եւ BLOOD, SWEET AND TEARS խմբի հետ, հաղորդում է Analitika.at.ua: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |