Հայ դպրոցականները լրջորեն զբաղվում են ճարտարապետական ժառանգության պահպանմամբ

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետարանը հաստատել է երեք ճարտարապետական հուշարձանների սահմանները` «Էրեբունի», «Կարմիր բլուր» եւ «Շենգավիթ»: «Էրեբունի» եւ «Կարմիր բլուր» ճարտարապետական հուշարձանների տարածքներում այլեւս մահացածներ չեն թաղելու:

«Դեռեւս հրատապ է մնում «Կարմիր բլուր» հուշարձանի մաքրումը կենցաղային եւ շինարարական աղբի հաստ շերտից, որը կուտակվել է տասնյակ տարիների ընթացքում: Քաղաքապետարանն իր հաշվին դուրս է բերել կենցաղային աղբը հուշարձանի տարածքից, բայց դա դեռ բավարար չէ»,- հայտարարել է Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը: Նրա խոսքերով, «Կարմիր բլուր» հուշարձանի տարածքում այժմ կուտակվել է մոտ 1000 բեռնատարի շինարարական աղբ:



«Զգալի է նաեւ հայ զինծառայողների կողմից անցկացված ճարտարապետական հուշարձանի մաքրման աշխատանքների արդյունքը Հուշարձանների միջազգային օրը` ապրիլի 18-ին: Շատ ոգեշնչում է այն փաստը, որ գտնվում է «Կարմիր բլուրից» ոչ հեռու գտնվող 115-րդ դպրոցի աշակերտները ճարտարապետական հուշարձանի պահպանման ծրագիր են մշակել եւ ներկայացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: Անկախ արդյունքներից, հենց փաստն ուրախացնում է, քանի որ վստահություն է ներշնչում, որ նոր սերունդը խնամքով կվերաբերվի մշակութային ժառանգությանը»,- նշեց Աշոտ Փիլիպոսյանը:



Հաշվի առնելով տնտեսական դժվարությունները` «Էրեբունի» թանգարանի տնօրենը քաղաքային իշխանություններին եւ հանրապետության մյուս պատասխանատու կառույցներին առաջարկում է կուտակված շինարարական աղբը տեղափոխել մոտակա ձորակ:



1936-ից 22 ճարտարապետական շրջաններում (1942-1944թթ. աշխատանքներն ընդհատվել են) համարյա լրիվ հետազոտվել է Կարմիր բլուրում գտնվող միջնաբերդը, եւ պեղվել են հնագույն քաղաքի զգալի տարածքները, որն ընկած է բլրի լանջին հարավից եւ արեւմուտքից:



Միջնաբերդն իրենից ներկայացնում է հսկայական շինություն լայն բակով, մոտ 4 հա հրապարակով: Նրա պատերը կառուցված են խոշոր հում աղյուսներով քարե պատվանդանի վրա, եւ նրանց հաստությունը երբեմն հասնում է 3.5 մ, իսկ բարձրությունը` 4-7 մ: Միջնաբերդի առաջին հարկը, որը լրիվ պահպանվել է, պարունակում է տարբեր նշանակություն եւ չափսեր ունեցող տարածքներ ոչ մեծ շտեմարաններից, որտեղ դրվել են կավե սափորներ, մինչեւ անգամ գինու լայնարձակ պահոցներ: Բացի շտեմարաններից միջնաբերդում գտնվել են նաեւ քնջութի յուղի, գարեջրի պատրաստման արհեստանոցներ, մանր արհեստանոցներ, մասնավորապես` կարի եւ ոսկորների մշակման: Հայտնաբերվել են նաեւ ցորենի շտեմարաններ` 750 տ տարողությամբ: Գինու շտեմարաններում պահպանվել են շուրջ 4000 լ տարբեր տեսակի գինիներ:
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---