Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթի մասնակիցները եւ կազմակերպիչները գոհ են արդյունքներց 1 մայիսի 2009 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Երեւանում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների ութերորդ մրցույթը, որին մասնակցում էին 67 պատանի դաշնակահարներ Հայաստանից եւ ԼՂՀ-ից: Մրցույթը տեղի էր ունենում երկու տարիքային կարգերու` մինչեւ 12 տարեկան եւ 13-15 տարեկան: Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Մշակույթի նախարարությունը եւ Առնո Բաբաջանյանի հիշատակի Միջազգային ֆոնդը:Մրցույթի նպատակը երիտասարդ տաղանդավոր դաշնակահարների բացահայտումն է, նրանց ուսմանն աջակցելը, պատանի երաժիշտներին միջազգային փառատոններին մասնակցելու համար պատրաստելը: Փակման հանդիսավոր արարողությունը եւ մրցանակների հանձնումը կայացել է այսօր Երեւանում Բաբաջանյանի անվան համերգասրահում: Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթի մասնակիցները եւ կազմակերպիչները գոհ են արդյունքներից: Պատանի դաշնակահարների մրցույթը տեղի է ունենում երեք տարին մեկ անգամ` սկսած 1986-ից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |