Շարունակվում է «Երիտասարդները երիտասարդներին» համերգաշարը 2 մայիսի 2009 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ շարունակվում է «Երիտասարդները երիտասարդներին» համերգաշարը: Ակցիայի նպատակն է դասական երաժշտության հանդեպ հետաքրքություն առաջացնել երիտասարդների մոտ: «Երիտասարդներն երիտասարադներին» համերգաշարի հերթական համերգը տեղի կունենա մայիսի 8-ին Երեւանի պետական համալսարանի մեծ դահլիճում: Համերգի ծրագրում ընդգրկված են Մոցարտի, Չայկովսկու, Հարությունյանի ստեղծագործությունները: Համերգաշարը մեկնարկել է Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Երեւանում երիտասարդական նվագախումբը հանդես է եկել այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Դենիս Մացուեւը, Վադիմ Ռեպինը եւ այլոք: Երեք տարվա ընթացքում նվագախումբը արժանիորեն ներկայացրեց Հայաստանը աշխարհի լավագույն համերգասրահներում` Ֆրանսիայի «Opera Garnier»-ում, Բեռլինի «Konzertthaus»-ում, Մոսկվայի կոնսերվատորիայի Չայկովսկու անվան մեծ համերգասրահում, Մոսկվայի ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան համերգասրահում: Երաժիշտների մեծ մասը Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի սաներն են: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |