Կարեն Սարգսյանի քանդակները ներկայացվել են Նիդերլանդներում 2 մայիսի 2009 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Ժամանակակից քանդակագործենրի երեւակայությունն այնքան է զարգացել, որ երբեմն դժվար է լինում որոշել նրանց աշխատանքների ոճն ու ժանրը: Այսպես, օրինակ, Հոլանդիայում բնակվող քանդակագործ Կարեն Սարգսյանն իր գործերը ստեղծելու համար օգտագործում է թուղթ ու մկրատ: Կ.Սարգսյանի աշխատանքները մինչեւ մայիսի 26-ը կցուցադրվեն Նիդերլանդների Hudson Valley ժամանակակից արվեստի կենտրոնում: Ցուցահանդեսը կոչվում է «Արտերկրի ընկալումը» եւ բաղկացած է ինչպես եզակի աշխատանքներից, այնպես էլ բարդ ինստալյացիաներից: Առաջինն, ինչ աչքի է ընկնում ցուցահանդեսում, դա բազրիքին հենված թղթե սեւ մարդն է եւ ցուցասրահի մուտքի մոտ հարմար տեղավորված շունը: Ներսում կարելի է տեսնել բազում թղթե արարածների, որոնք լի են զգացմունքներով, երբեմն ցավով ու տառապանքով, որոնց «Thieme Art Award 2007» հեղինակավոր հոլանդական մրցույթներից մեկի մրցանակակիրը ստեղծել է հասարակ թղթի ու մկրատի միջոցով: Կարեն Սարգսյանը ծնվել է 1973թ. Երեւանում: Գեղարվեստական կրթությունը նա ստեցել է Նիդերլանդների մշակույթի նախարարությանը կից արվեստների ու գիտության բաժնում: Առաջիկայում նկարիչն իր աշխատանքները կցուցադրի Նյու Յորքի կերպարվեստի ու դիզայնի թանգարանում եւ կմասնակցի Նիդերլանդներում կայանալիք «Stressed Shelter» ցուցահանդեսին: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |