Չեղյալ են հայտարարվել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Զալցբուրգում կայանալիք համերգները30 մայիսի 2009 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ճգնաժամը չշրջանցեց նաեւ Հայաստանի երաժիշտներին: Այս տարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը դժվարություններ ունի ավանդական հունիսյան համերգների կազմակերպման գործում, քանի որ համերգներին ավանդաբար հրավիրվում էին դասական երաժշտության աստղեր: «Ֆինանսական ճգնաժամի ու ավիատոմսերի բարձր գների պատճառով այս տարի մենք չենք կարողանա հունիսյան մեր համերգներին հրավիրել արտերկրի հայտնի երաժիշտների: Հուսով ենք միջոցներ գտնել եւ Հայաստան հրավիրել գոնե մեկ երաժշտի` Ալեքսանդր Տրեգերին»,-ասել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ըստ Թոփչյանի, ճգնաժամը բացասաբար է անդրադարձել նաեւ Զալցբուրգի ամառային երաժշտական փառատոնի վրա, որի կազմակերպիչները ստիպված էին 60 տոկոսով կրճատել մասնակիցների թիվը: Այդ թվում չեղյալ են հայտարարվել նաեւ գերմանուհի ջութակահար Յուլիա Ֆիշերի հետ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Զալցբուրգում կայանալիք երկու համերգը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |