Բալետի պարող Ավետիք Կարապետյանը Հելսինկիի Միջազգային բալետային մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը

PanARMENIAN.Net - Հայ բալետի պարող Ավետիք Կարապետյանը Հելսինկիի Միջազգային բալետային մրցույթի ժամանակ զբաղեցրել է երկրորդ տեղը: Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել հունիսի 10-ին: Պարողին հանձնվել է մրցանակ 6000 եվրոյի չափով:



Ավետիք Կարապետյանը ծնվել է 1985-ին Երեւանում, 8 տարի սովորել է Հայաստանի պարարվեստի պետական համալսարանում: Այժմ նա բնակվում է Շվեդիայում:



Տղամարդկանց կարգում գրան-պրի է ստացել ՉԺԴՀ Ազգային բալետային թատրոնի 21-ամյա պարող Խիաոյու Խեն:



Մրցանակ է ստացել նաեւ մրցույթի երկրորդ հայ մասնակից Արման Զազեյանի բալետմայստեր Մարկո Գեոկը



Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են 29 պարողներ Ֆինլանդիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից եւ Բելոռուսից:



Հելսինկիի Միջազգային բալետային մրցույթն ացկացվում է 1984-ից: Այս տարի նրան մասնակցում էին 40 երկրների շուրջ 100 մասնակիցներ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---