Բյուրականում բացվելու է պատանի նկարիչների «Ես եւ տիեզերքը» ցուցահանդես

PanARMENIAN.Net - Բյուրականի աստղադիտարանում հունիսի 19-ին կազմակերպվում է 300 պատանի նկարիչների «Ես եւ տիեզերքը» թեմայով ցուցահանդես, որը կազմակերպվել է ՀՀ Մշակույթի նախարարության եւ Բյուրականի աստղադիտարանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված Միջազգային աստղադիտական տարվա միջոցառումների շրջանակներում:



Ցուցահանդեսին ներկա են լինելու Հայաստանի Գրողների միության ներկայացուցիչները: Նկարիչներց եւ աստղագետներից կազմված հանձնաժողովը կընտրի լավագույն \աշխատանքները, որոնք կուղարկվեն միջազգային մրցույթի:



Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա հանդիպում եւ զրույց աստղագետների, նկարիչների եւ դպրոցականների միջեւ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---