«Ոսկե ծիրան» կինոփառատոնում իր նոր ֆիլմն է ներկայացրել վավերագրող Արկա Մանուկյանը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» VI միջազգային կինոփառատոնում վավերագրող Արկա (Արկադի) Մանուկյանն իր նոր «Սիրով եւ երախտագիտությամբ» ֆիլմն է ներկայացրել: Կինոժապավենը ներկայացվել է «Հայկական համայնապատկեր» ծրագրում եւ պատմում է երեք եղբայրների, տակառագործների մասն: Եղբայրները իրենց նախնիներից փոխառել են ոչ միայն արհեստը, այլ նաեւ սովորույթներն ու ասքերը, որ լսել են իրենց վարպետներից: «Իմ ֆիլմի հերոսները անհավանական հմայք ունեն եւ, պատմելով նրանց հազվագյուտ արհեստի մասին, անհնար է պատկերացնել նրանց ներքին աշխարհը»,-լրագրողների հետ հանդիպմանը ասել է ֆիլմի ռեժիսոր Արկա Մանուկյանը:



Մանուկյանն 2008թ. ավարտել է Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ ռեժիսուրայի բաժինը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---