Սանկտ-Պետերբուրգում ընթանում է Սերգեյ Փարաջանովին նվիրված Open Cinema կինոփառատոնը10 օգոստոսի 2009 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Պետերբուրգյան կարճ մետրաժի բացօթյա Open Cinema կինոփառատոնն այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովին: Կինոֆորումին հատկացվել է միանգամից երկու հրապարակ` Կինոյի տունը եւ Պետրոպավլովյան ամրոցը: Վերջինում տեղադրվել է երեւանից բերված ունիկալ ցուցահանդեսը:Պետրոպավլովյան ամրոցի Ինժեներային տան դահլիճները դժվարությամբ տեղավորեցին «Սերգեյ Փարաջանովի աշխարհը» ցուցահանդեսի բացմանը ժամանած բոլոր հյուրերին: Միջոցառմանը ներկա էին արվեստի գործիչներ, նորաձեւ վերնիսաժների այցելուներ, Պետերբուրգի հայկական համայնքը: Փարաջանովի կոլլաժները հաճախ մեծ նկարիչների կտավների վերատպությունն են` զարդարված փետուրներով, խեցիներով, անգամ ժամացույցի մեխանիզմներով: Ցավոք, կոլլաժների օրիգինալները չհաջողվեց բերել Հայաստանից: Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասում է, որ ստիպված եղան սահմանափակվել կոլլաժների լուսանկարներով եւ ինքնին ռեժիսորի դիմանկարներով, գրում է vesti.ru-ն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |