«Ամառային ներշնչանք երկրորդ ցուցահանդես-մրցույթի անցկացման վայրը դարձավ Աշտարակ քաղաքը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց Աշտարակ քաղաքում Հայաստանի մարզերում գործող մշակույթի տների եւ գեղագիտական դպրոցների աշակերտների համար «Ամառային ներշնչանք» նախագծի անցկացման մասին, հաղորդում է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության կայքը:



Նախագծի շրջանակներում տեղի գեղագիտական կրթական հաստատություններում անցկացվեց ներքին մրցույթների շարք, որը Աշտարակի մշակույթի տան կտուրի տակ համախմբեց ներշնչանքի ոգով, սեփական աշխատանքները հասակակիցների հետ կիսելու ցանկությամբ եւ միասնական ուժերով հաղթանակի հասնելու նպատակով միավորված աշակերտներին:



«Մեծագույն ուրախություն է մեր երեխաների դեմքերին ժպիտ տեսնելը. ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես ձգտում է օգնել այս երեխաներին կենտրոնում ժամանակն անցկացնել առավել ուրախ եւ հայտնաբերել իրենց ունակությունները եւ տաղանդը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ամառային ներշնչանք» նախագիծը մեկնարկել է օգոստոսի 19-ին Լոռու մարզում: «Ամառային ներշնչանք» նախագծի նպատակը Հայաստանի շրջաններում բնակվող երեխաների ստեղծագործական տաղանդը բացահայտելն է եւ զարգացնելը: Երեխայի վառ երեւակայությունը մրցույթի հիմնական շարժիչ ուժն է: Երեխաների աշխատանքների գնահատման չափանիշներ են ընտրված յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը եւ մշակութային առանձնահատկությունների արտահայտումը: Մասնակցող աշխատանքները ներկայացված են տարբեր ժանրերում` ազգագրական պարեր, երգեցողություն, նկարչություն, ասեղնագործություն, դրամատիկ արվեստ, արհեստներ եւ լուսանկարչություն: Աշխատանքները թեմատիկորեն պետք է կապված լինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, կամ էլ պարունակեն ընկերության կորպորատիվ նշանը:
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---