Երեւանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնը կբացվի «Հայաստանի համար» ցուցահանդեսով 1 հոկտեմբերի 2009 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը կմեկնարկի նոյեմբերի 7-ին, Կասկադի հուշարձանի մոտ` տոնական հրավառությամբ: Իսկ հաջորդ օրը, նոյեմբերի 8-ին, ցանկացողները կկարողանան այցելել «Հայաստանի համար» ցուցահանդեսը:Մի շարք ցուցահանդեսներ կնշանավորեն Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացումը, սակայն դրանց շարքում առանձնահատուկ տեղ է գրավելու «Լիբենսկի-Բրիխտովա. Հայաստանի համար» ցուցահանդեսը: Ջերարդ Լ. Գաֆեսճյանի ապակե հավաքածուն ամենամեծն է աշխարհի որեւէ թանգարանում գտնվող հավաքածուներից, իսկ այս չեխ ամուսնական զույգի գործերի հավաքածուն ամենալավն է աշխարհում: Ստանիսլավ Լիբենսկու(1921-2002) եւ Յարոսլավա Բրիխտովայի համագործակցությունը տեւել է շուրջ 5 տասնամյակ, իսկ զույգին վերագրվում է ապակու կենցաղային կարգավիճակը արվեստի մակարդակին բարձրացնելու դերը: Նրանք ամենաազդեցիկ արվեստագետներից երկուսն են, որոնք աշխատել են գեղարվեստի այս տեխնիկայով 20-րդ դարում: Ցուցահանդեսից բացի, «Սասունցի Դավիթ» սրահում նույն օրը տեղի կունենա «Լիբենսկի եւ Բիխտովա» գրքի շնորհանդեսը: Ինչպես ցուցահանդեսի բացմանը, այնպես էլ շնորհանդեսին ներկա կլինի Յարոսլավա Բրիխտովան: Գաֆեսճյան հիմնադրամը հիմնվել է 2002թ. Երեւանում` ՀՀ կառավարության եւ Ամերիկայում «Գաֆեսճյանի թանգարան» հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի նպատակն է ստեղծել թանգարան, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ կնպաստի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացմանը Երեւանում: Հայաստանի կառավարությանը հիմնադրամին տրամադրեց անավարտ Կասկադի համալիրը հարակից տարածքով: Ջ.Լ.Գաֆեսճյանը ամերիկահայ գործարար է, որը հիմնել է Ամերիկայի Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամը: Նրան երկու տարվա աշխատանք եւ 35 միլիոն դոլար պահանջվեց` Կասկադը լիովին վերափոխելու եւ այն աշխարհի ամենաականավոր ժամանակակից արվեստի կենտրոններից մեկը դարձնելու համար: Գաֆեսճյանը մտադիր է նաեւ իր հարուստ հավաքածուն անհատույց նվիրաբերել հայ ժողովրդին: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն Ալիևի հետ խոսել է ենթակառուցվածքային համատեղ ծրագրերից՝ առաջնային համարելով Հյուսիս–հարավը Նա նշել է, որ երկրները գործում են 2022–ի ավարտին ստորագրված պայմանագրի հիման վրա ՀՀ վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են կապերի խորացումը տարբեր ոլորտներում Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ԱԽ քարտուղար. Նոր ատոմակայանի կառուցման հարցը մտել է առարկայական փուլ, գնդակն ԱՄՆ դաշտում է Նա նշել է, որ մեկից կախվածությունը պետք է փոխարինել շատերից կախվածության Հրազենային վնասվածքից պայմանագրային է մահացել Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն |