Ջորջ Բենսոն. Ես համոզվեցի, որ Հայաստանում կան պրոֆեսիոնալ ջազմեններ եւ հոյակապ ջազ

PanARMENIAN.Net - Հայ հանդիսատեսը հնարավորություն ստացավ վայելել համաշխարհային ջազի լեգենդ Ջորջ Բենսոնի գործիքային եւ վոկալ կոմպոզիցիաները, որը իր միակ համերգով նոյեմբերի 12 ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Իմ հիմնական նպատակն է ներկայացնել խառը երաժշտություն, որպեսզի հայ հանդիսատեսը ինքն համոզվի թե ինչի են ունակ իմ երաժշտությունը եւ իմ կատարումը: Ես հասցրեցի այցելել երեւանյան ջազ ակումբներից մեկում, եւ համոզվեցի, որ Հայաստանում կան պրոֆեսիոնալ ջազմեններ եւ հոյակապ ջազ», - այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ջորջ Բենսոնը:



Նա իր համոզմունքը հայտնեց այն բանում, որ դասական ջազը , ինչպես եւ ցանկացած դասական երաժշտություն միշտ պահանջարկ կունենա, քանի որ եւ դասական երաժշտության եւ ջազի մեջ կան մեծ կատարողներ, եւ դա անհնար է խեղդել:



«Ջազը պահպանում է իր մեծությունը, որը տարբերում է նրան երաժշտության այլ ուղություններից` իմպրովիզացիայով: Հենց իմպրովիզացիան է, որ թույլ է տալիս կատարելագործվել եւ գերազանցել ինքդ քեզ, ընդ որում նույն ստեղծագործությունը ամեն անգամ ներկայացնելով նոր ձեւով», - նշել է Բենսոնը:



Բենսոնի համերգը նվիրված է Ամերիաբանկի գլխավոր գրասենյակի բացմանը եւ տեղի կունենա ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «21 դարի հեռանկարներ» 10 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

Ջորջ Բենսոնը ծնվել է 1943 թ-ին, մարտի 22-ն Փիտսբուրգում (Պենսիլվանիայի նահանգ): Ութ տարեկանից նա ելույթներ էր ունենում գիշերային ակումբներում, եւ մինչեւ տաս տարեկան դառնալը, հասցրեց ձայնագրել մի քանի կոմպոզիցիա RCA ընկերության համար: 1960 թ-ին նա հավաքեց իր սեփական ռոք-խումբը, սակայն երկու տարի անց միացավ երգեհոնահար Ջեկ Աքդաֆֆի խմբին, որը միտված էր սոուլին եւ ֆանկ-ջազին: Ջորջ Բենսոնը ողջ ջազի պատմության մեջ ամենամեծագույն կիթառահարներից մեկն է , որը նվագել է լայն դիապազոնով` սվինգից, բոփից մինչեւ ջազ-ռոքը եւ smooth-ջազը: Նրա կիթառը երբեք չի մղվել երկրորդ պլան, պահպանելով հավասարակշռությունը վոկալային եւ գործիքային պիեսների միջեւ:
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---