Տաշքենդում անցկացվեց հայ բանաստեղծ Պարույր Սեւակի ծննդյան հիշատակի երեկո

PanARMENIAN.Net - Տաշքենդում անցկացվեց 20-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծներից մեկի` Պարույր Սեւակի հիշատակի երեկո: Միջոցառումը պատրաստել էին Տաշքենդի հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Ներկաներին նրանք պատմում էին բանաստեղծի կյանքի ուղու մասին եւ ներկայացնում էին տարբեր տարիների նրա ստեղծագործություններից:



Տաշքենդի հանրապետական մանկական գրադարանի դահլիճը զարդարվել էր «Արվեստ» արտ-ստուդիայի մասնակիցների պատրաստած ստենդով, որը ներկայացնում էր Պ.Սեւակի կյանքի եւ ստեղծագործության մասին պատմող տարբեր նյութեր:



Պարույր Ռաֆայելի Սեւակ (իսկական ազգանունը` Ղազարյան, ծնվել է 1924 թ. հունվարի 26-ին, մահացել` 1971 թ. հունիսի 17-ին)` հայ բանաստեղծ եւ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967 թ.): Հեղինակ է` «Սիրո ճանապարհ» (1954թ. ), «Կրկին քեզ հետ» (1957թ. ), «Մարդը ափի մեջ» (1963 թ.), «Եղիցի լույս» (1969 թ.), «Անլռելի զանգակատուն» (1959 թ.) եւ այլ պոեմների, որոնց համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---