Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում նշեցին Կոմիտասի 140-ամյակը16 դեկտեմբերի 2009 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում նշվեց Կոմիտասի 140-ամյակը: Կոմիտասի 140-ամյակիննվիրվածհոբելյանական գրական-երաժշտական ծրագրով բացվեց Հայոց մարդասիրական ճեմարանի նոր վերանորոգված դահլիճը:Հոբելյանական երեկոյին ներկա էին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի ղեկավար Խորեն Հովհաննիսյանը եւ Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ: «Կոմիտաս լսելիս անհավատը բարեպաշտ է դառնում: Ով սեր չունի հոգում, Կոմիտաս լսելիս սիրահարվում ու Սոնա յար է երգում: Կոմիտաս լսելիս տարագիր հայը կռունկի թեւերով տունդարձի ճամփան է բռնում: Կոմիտաս լսելիս մշակն էլ իր քրտինքը խառնում է հողին, որ ցորենհացը ամբարը լցվի»,- նշեց Խորեն Հովհաննիսյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |