Վրաստանում բնակվող ժողովուրդներին նվիրված Փառատոնի շրջանակներում Ռուսթավի քաղաքում հայ մշակույթի երեկո կայացավ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության Ռուսթավիի ներկայացուցչության նախաձեռնությամբ եւ Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Ռուսթավիի 4-րդհանրայինմիջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Հայաստանին եւ հայ մշակույթին նվիրված երեկո Վրաստանում բնակվող ժողովուրդների բարեկամությանը նվիրված փառատոնի շրջանակներում:



Դպրոցի վրաց աշակերտներըկատարել են Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, ներկայացրել հայ ժողովրդի պատմության էջերը: Երեկոյի մասնակիցները դիտել են Հայաստանի եւ ականավոր հայորդիների մասին պատմող տեսանյութեր:



Ինչպես հաղորդում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, միջոցառմանը մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Ռուսթավիի քաղաքային իշխանությունների ղեկավարներ, հասարակության ներկայացուցիչներ:Ելույթ ունեցողներընշել են, որ նման միջոցառումները, որոնք ժողովրդական դիվանագիտության լավագույն դրսեւորումներից են, ավելի են մերձեցնում մեր պետություններն ու ժողովուրդները, մեծապես նպաստում հայ-վրացական բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը: Ռուսթավցիների հյուրն էիննաեւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասանները, 104-րդ հայկական դպրոցի պարախումբը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---