Վախճանվել է Ճարտարապետության թանգարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը

PanARMENIAN.Net -
Մյունխենում 63 տարեկան հասակում վախճանվել է Շյուսեւի անվան ճարտարագիտության թանգարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Նրա ընկերոջ, պրոֆեսոր եւ ճարտարապետ Եվգենի Ասսի խոսքերով, Սարգսյանը մահացել է ծանր հիվանդության պատճառով Մյունխենի հիվանդանոցներից մեկում:





Դավիթ Սարգսյան

Դավիթ Սարգսյանը ծնվել է Երեւանում 1947 թ-ն: Կյանքի ընթացքում փոխել է մի քանի մասնագիտություն` ավարտել է ՄՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը, եւ որոշ ժամանակ աշխատել է մասնագիտությամբ: 1980 թ-ն եկավ կինեմատոգրաֆ: Նկարահանել է մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմեր, գրել է սցենարներ: Ռուսաստանի Ճարտարապետության թանգարանի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2000 թ-ն:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---