Մոսկվայի Կինոդերասանի թատրոնում կներկայացվի ջութակի շոու

PanARMENIAN.Net -
Մարտի 12-ին եւ 13-ին Մոսկվայի Կինոդերասանի թատրոնում տեղի կունենա Էդգար Հակոբյանի ջութակի շոուի պրեմիերան, հաղորդում է miasin.ru-ն: Էդգար Հակոբյանի ջութակի շոուն դա մի ուղեւորություն է դեպի կախարդական աշխարհ, որտեղ ամեն ինչ հյուսված է հնչյուններից ու զգացմունքներից: Համերգի հիմքում դասական ստեղծագործություններ են Էդգարի նոր «In Transit» ալբոմից: Ծրագրի հյուրն է ակորդեոնահար Պյոտր Դրանգան:



Էդգար Հակոբյանը բնածին դերասան է, հոյակապ երաժիշտ: Ծնվել է 1980թ. դեկտեմբերի 20-ին Երեւանում: 6 տարեկանում սովորել է ջութակ նվագել, ընդունվելով Ա.Դանիելյանի անվան երաժշտական դպրոց: Ավարտելով երաժշտական դպրոցը, նա ընդունվել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի էսթետիկայի բաժին, ջութակի դասարան, սովորելով այնտեղ 2 տարի, տեղափոխվել է Կոմիտասի անվան կոնսերվատորիա: 1999թ. նա տեղափոխվել է Մոսկվա:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---