Աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը մարտի 6-ին մեկ օրով կայցելի Երեւան 1 մարտի 2010 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Խորհրդային տարիներից հետո առաջին անգամ աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը որպես մենակատար մարտի 6-ին կայցելի Երեւան՝ մասնակցելու Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք անվանի կոմպզիտոր Սոֆիա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում համերգաշարի բացմանը։ Սոֆիա Գուբայդուլինայի հանրահայտ ալտի կոնցերտը նվիրված է Յուրի Բաշմետին եւ գրված հատուկ նրա համար։ Համաձայն փառատոնի կազմակերպիչների տեղեկացման, Սոֆիա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում կշարունակվեն մարտի 9-ին Կամերային երաժշտության տանը, եւ մարտի 10-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Մասնակցում են Գեյր Դրաուգսվոյլը (բայան), Դավիդ Գերինգասը (թավջութակ), Ռոբերտաս Շերվենիկասը (դիրիժոր), Նիկոլա Ալշտեդը (թավջութակ)։ Հայաստանից՝ Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» կամերային երգչախումբը, «Սերենադ» կամերային նվագախումբը, մենակատարներ։ Փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Գլխավոր գործընկերն Երեւան ամսագիրը։ Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ |