2009 թվականի լավագույն ներկայացումները պարզ կդառնան «Թատրոն-X» թատերական փառատոնի ընթացքում 1 մարտի 2010 - 16:23 AMT PanARMENIAN.Net - «Թատրոն-X» թատերական փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա մարտի 2-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնում: Թվով երկրորդ «Թատրոն-X» փառատոնը կտեւի մինչեւ մարտի 28-ը: «Փառատոնի հիմնական նպատակը անցյալ տարվա թատերական արդյունքների ամփոփումն է, երկրի դերասանների ու զանազան թատրոնների միջեւ մասնագիտական կապերի կարգավորումը, ինչպես նաեւ առանձնահատուկ թատերական մթնոլորտի ստեղծումը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով, «Թատրոն-X»-ը զանազան հայկական թատերական փառատոններից տարբերվում է ներկայացումներից հետո անցկացվող հասարակական քննարկումներով, որոնց մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ ժյուրին, այնպես էլ հանդիսատեսները: «Այս տարի փառատոնին կմասնակցեն Հայաստանի (Գյումրի, Վանաձոր, Արտաշատ, Կապան, Գավառ, Հրազդան), ինչպես նաեւ ԼՂՀ 25 թատրոններ: Ինչպես 2008-ին, այնպես էլ այժմ, յուրաքանչյուր թատրոն ինքն է որոշում, թե որ բեմադրությամբ է մասնակցելու փառատոնին: Կազմակերպիչների միակ պահանջն է` ներկայացնել անցյալ տարի բեմադրված ներկայացում»,- նշեց Ռուբեն Բաբայանը: Նա հաղորդեց նաեւ, որ փառատոնը լուրջ հովանավորներ է ձեռք բերել, որոնց շնորհիվ երեք լավագույն ներկայացումներին դրամական մրցանակներ կշնորհվեն` 1-ին տեղի համար 1 մլն դրամ, երկրորդի համար` 500 հազ. դրամ եւ 300 հազ. դրամ երրորդ տեղը զբաղեցնող մասնակցին: «Թատրոն-X» փառատոնի գլխավոր հովանավորներն են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, իսկ կազմակերպիչներն են Հայաստանի Մշակույթի նախարարությունն ու Ազգային թատերա-ստեղծագործական միավորումը` Հայաստանի Խաղաղության կորպուսը: ![]() ![]() Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |