Երվանդ Մանարյան. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու վերականգնումը շառլատանություն է

Երվանդ Մանարյան. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու վերականգնումը շառլատանություն է

PanARMENIAN.Net - «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու վերականգնումը շառլատանություն է: Անհասկանալի է, թե ինչու են ցանկանում եկեղեցի կառուցել հենց կինոթատրոնի տեղում. Ես համաձայն եմ, որ Երեւանում եկեղեցիները բավական չեն, բայց դա չի նշանակում, որ եկեղեցի պետք է կառուցվի հենց կինոթատրոնի տեղում: Արդյոք չկա՞ մեկ այլ` եկեղեցու համար իսկապես նպատակահարմար մի վայր: Վստահ եմ, որ ցանկության դեպքում կարելի է գտնել այդ վայրը: Ես կտրականապես դեմ եմ նման շառլատանության իրականացմանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ներկայիս կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցման վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել «Ագուլիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը:

Հայաստանի կառավարությունն ընդունել է մասին «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկը` ք.Երեւան, Աբովյան 18 հասցեում գտնվող հողատարածքը, որն այժմ զբաղեցված է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքով եւ սեփականության իրավունքով պատկանում է հանրությանը, հօգուտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անհատույց օտարելու եւ սեփականության իրավունքը տրամադրելու մասին` այդ հատվածում նախկինում կանգուն եղած եւ խորհրդային իշխանության տարիներին ավերված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցուն համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար:

Երվանդ Մանարյան` հայտնի հայ դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր, «Ագուլիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ծնվել է 1924 թվականի օգոստոսի 10-ին Էրաքում` Իրան: Սովորել է Հայկազյան դպրոցում, ինչպես նաեւ Թեհրանի ամերիկյան ու պարսկական քոլեջներում: 1952 թվականին ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1957-1959թթ. գլխավորել է Գորիսի դրամայի թատրոնը (ՀՀ Սյունիքի մարզ): 1970-1980թթ. ղեկավարել է տիկնիկային թատրոնն ու տիկնիկավարների թատերախմբերը:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---