Երեւանի ռուսական թատրոնը մասնակցում է ԱՊՀ և բալթյան երկրների ռուսական թատրոնների 12-րդ փառատոնին

Երեւանի ռուսական թատրոնը մասնակցում է ԱՊՀ և բալթյան երկրների ռուսական թատրոնների 12-րդ փառատոնին

PanARMENIAN.Net - Հայաստանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնը “Բալթյան միջազգային փառատոների կենտրոնի” կողմից հրավեր է ստացել մասնակցելու Սանկտ Պետերբուրգում անցկացվող “Հանդիպումներ Ռուսաստանում” մարտի 31-ից ապրիլի 9-ը, 2010 թ. ԱՊՀ և բալթյան երկրների ռուսական թատրոնների 12-երորդ փառատոնին:

Փառատոնի ընթացքում, որին մասնակցում են շուրջ 30 ռուսալեզու թատերախմբեր, Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնը ապրիլի 8-ին և 9-ին հանդես կգա “Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ” ըստ Ա. Շիրվանզադեի “Մորգանի խնամին” պիեսի և Ա. Մարդայնի “Սկանդալ առանց ընդմիջման” ներկայացումներով:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---