“Դիմակ պլյուս” արտամրցութային ծրագրում կցուցադրի “Ամպերից պոկված հեքիաթը” ներկայացումը

PanARMENIAN.Net - Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը Մոսկվայի թատերական փառատոնի “Դիմակ պլյուս” արտամրցութային ծրագրում կներկայացնի Հայաստանը:

“Դիմակ պլյուս” ծրագիրը անց է կացվում Մոսկվայում (Ռուսաստան)` մարտի 10-ից մինչեւ ապրիլի 15-ը: Հայաստանը ներկայացնող թատրոնը ռուս հանդիսատեսին մայիսի 9-ին Վ. Մեյերխոլդի անվ. թատրոնում կցուցադրի “Ամպերից պոկված հեքիաթը” ներկայացումը:

“Ամպերից պոկված հեքիաթը” ներկայացումը ընտրել է “Ոսկե դիմակ” փառատոնի թատերական քննադատների խումբը: Ներկայացման բեմադրիչը Զարուհի Անտոնյանն է, նկարիչը Ալինա Ալեքսանյանը: Ներկայացումը 2009 թ. “Լավագույն երիտասարդական ներկայացում” անվանակարգում արժանացել է Հայաստանի “Արտավազդ” ազգային թատերական պարգևին, նաեւ “Թատրոն-X 2009” թատերական փառատոնի շրջանակներում 26 ներկայացումների շարքում ճանաչվել է լավագույնը:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---