Երևանում բացվել է Շտեֆան Կոպելկամի “Local Time” ֆոտոպաստառների ցուցահանդեսը 8 ապրիլի 2010 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Երևանում Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարանում բացվել է գերմանացի լուսանկարիչ Շտեֆան Կոպելկամի “Local Time” (տեղական ժամանակ) ֆոտոպաստառների ցուցահանդեսը, որը տևելու է մինչև մայիսի 2-ը: Ցուցադրությունը կազմված է սև-սպիտակ լուսանկարներից, որոնք արվել են լուսանկարչի կողմից Բեռլինյան պատը քանդելուց առաջ և հետո: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետությունը և ընդգծել ճարտարապետական հուշարձանների պահպանման անհրաժեշտությունը: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոhեն Շմիդտը նշեց քաղաքներում հին և նոր ճարտարապետությունը համադրելու կարևորությունը: “Բեռլինում կարելի է գտնել տեղեր, որտեղ ամեն ինչ հին ոճով է կառուցված: Նոր շրջաններում կառուցված են հսկայան շենքեր լրիվ նոր ոճով: Շրջանների միջև կապ չկա: Երևանում, դուրս գալով Հանրապետության հրապարակ, հին շենքերի կողքին տեսնում ես նորերը, որոնք ներդաշնակ չեն հների հետ, և ափսոսում ես, որ քաղաքը կորցնում է իր դեմքը”,- ասել է Հանս-Յոhեն Շմիդտը և ավելացրել, որ Երևանի հանդեպ անփույթ վերաբերմունքի վառ օրինակ է “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի փոխարեն եկեղեցի կառուցելու մտադրությունը: Ցուցահանդեսը կազմակերպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը, Goethe-Institut-ը և Ալեքսանդր Թամանյանի թանգարանը:
![]() ![]() Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |